Լավարդ Սքու-Լարսենը ելույթ կունենա Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա դիրիժոր Լավարդ Սքու-Լարսենի ղեկավարությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՊՖՆ մամուլի ծառայությունից, համերգը տեղի կունենա մարտի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նվագախումբը համերգին կներկայացնի Մոցարտի «Տիտոսի գթասրտությունը» օպերայի նախերգանքը, Բ եթհովենի թիվ 5 կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար, ինչպես նաև թիվ 7 սիմֆոնիան: Համերգին որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Էշլի Վոսը' Մեծ Բրիտանիայից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)