7 գոլ «Էլ կլասիկոյում» (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը:
Պայքարն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 4:3 հաշվով:
Մրցավարը երեք 11 մետրանոց հարված նշանակեց, որոնք անվրեպ իրացվեցին:
Դաշտի տերերի կազմում դուբլ հեղինակեց Քարիմ Բենզեման (20, 24), մեկ անգամ էլ աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն (55 (11մետրանոց): Հյուրերի առաջին գոլը հեղինակեց Ինյեստան (7), հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին (42, 65(11 մետրանոց), 84(11 մետրանոց):
Նշենք, որ հանդիպման 63-րդ րոպեին մադրիդցիները մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը:
Նշենք, որ Լիոնել Մեսսին դարձավ «Էլ կլասիկոների» պատմության լավագույն ռմբարկուն և գերազանցեց Ալֆրեդո Դի Ստեֆանոյին՝ իր գոլերի քնաակը այս թիմերի միջև դիմակայությունում հասցնելով 21-ի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու