Ռոնալդուն պետք է ամաչի. Պիկե
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Ռեալի» դեմ կայացած խաղին և քննադատել Կրիշտիանու Ռոնալդուին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մրցավարը՝ Ունդիանո Մալենկոն, չկարողացավ կատարել իր աշխատանքը:
«Կրիշտիանու Ռոնալդուն պետք է ամաչի բողոքել մրցավարից նման հիանալի խաղից հետո: Եթե խոսենք խախտումների մասին, ապա Ռոնալդուին հարվածեցին մինչև տուգանային հրապարակը: Անարդար է խոսել մրցավարի աշխատանքի մասին, այն չի ազդել խաղի ելքի վրա»,-Պիկեի խոսքը մեջբերում է Goal.com -ը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 4:3 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու