Արարատի մարզում սկսվել են «Բաց դռների օրերը»
Հայաստան
Մարտի 24-ին' Արարատ և Վեդի, իսկ մարտի 25-ին Արտաշատ և Մասիս քաղաքներում, «Բաց դռների օրերի» շրջանակներում, «Սուրբ Աստվածամայր», «Ֆանարջյանի անվան բժշկական», «Մալայանի անվան ակնաբուժական» կենտրոնների ակնաբույժը, սրտաբանը, ուռուցքաբանը, նյարդաբանը, ներզատաբանը (էնդոկրինոլոգ) մարզի բնակիչներին բուժզննման ենթարկելուց հետո կնշանակեն բուժումներ: Այն հիվանդները, որոնք կարիք կունենան հիվանդանոցային պայմաններում ավելի մանրակրկիտ հետազոտման և բուժման' կուղեգրվեն Երևանի համապատասխան բժշկական կենտրոններ:
Իսկ մարտի 26-ին միայն մարզկենտրոն Արտաշատում կլինեն վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մասնագետները:
Մարզի մասնագետները «Բաց դռների օրերը» սկսել էին ավելի շուտ' մարտի 8-ից, մինչ կժամանեին երևանցի մասնագետները:
Կանանց միամսյակին նվիրված «Բաց դռների օրերը» հանրապետությունում իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնագետները մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կայցելեն հանրապետության մարզեր' ըստ կազմված ժամանակացույցի:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից