Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցներին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Ստեփանակերտում մեկնարկած ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցներին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման հանդիպումները և երախտագիտություն հայտնել ներկաներին' միջազգային տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, Արցախի միջազգային ճանաչման, տարբեր պետությունների հետ կապերի հաստատման ու ամրապնդման, հանրապետության զարգացման և զորացման ուղղությամբ նրանց հայրենանվեր գործունեության համար:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության համար Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան