Մեծ-մեծ խոսալով չէ. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: Քվեարկության դրվեց ԲՀԿ-ի կողմից ներկայացված «Պետական նպաստի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Մինչև քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մեր գործընկերների կողմից ներկայացված օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս, մինչև 2 տարեկան երեխաներին խնամքի համար գումար հատկացնելուն, մեծ-մեծ խոսալով չէ, թե մենք սոցիալական ողջ փաթեթը հնարավորինս ողջ ծավալով ապահովում ենք: Սա հստակ առաջարկ է. եթե աշխատող մայրերն ստանում են մինչև երկու տարեկան երեխաների համար նախատեսված գումարը, ապա պարզ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր աշխատող չեն, նրանք առավել ևս կարիք ունեն այդ նպաստի»,-ասաց Զոհրաբյանը և կոչ արեց քվեարկել կողմ, որպեսզի հարցը մտնի օրակարգ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցողին առաջարկվել է հարցն առայժմ օրակարգ չմտցնել, որովհետև նույն օրենքի նախագիծն ավելի վաղ առաջարկել է նաև ՕԵԿ խմբակցությունը:
«Իրենք չեն համաձայնել այլընտրանքային քննարկմանը: Այստեղ ունենք սոցիալական խնդիր` ո՞ր մորը փող տալ՝ աշխատող, թե չաշխատող, աղքատ ընտանիքի մոր, թե՞ ոչ»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:
Նախագիծը դրվեց քվեարկության և այն չընդունվեց 45 կողմ, 69 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու