Ստանիսլավ Չերչեսովը «Սպարտակի» հետ առաջին մարզումը կարող է անցկացնել արդեն վաղը
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակն» իր առաջին մարզումը նոր մարզչի գլխավորությամբ կարող է անցկացնել մարտի 25-ին:
Թիմի նախագահների խորհրդի նիստը կկայանա մարտի 25-ին, որի ընթացքում կքննարկվի Ստանիսլավ Չերչեսովին «Սպարտակի» գլխավոր մարզիչ նշանակելու հարցը: Ինքը` Չերչեսովը, Մոսկվա կժամանի վաղը և կհանդիպի «Սպարտակի» ղեկավարների հետ, որի ընթացքում էլ կքննարկվեն պայմանագրի կետերը: Վերջինս «Սպարտակի» ղեկին առաջին հանդիպումը կարող է անցկացնել «Լոկոմոտիվի» դեմ խաղում. գրում է Sovsport կայքը:
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այժմ «Սպարտակը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու