Միլա Կունիսը հղի է (լուսանկարներ)
Այլ
Միլա Կունիսի և Էշթոն Քաթչերի հարաբերություններում մի երջանիկ իրադարձությունը հաջորդում է մյուսին: Զույգը դեռ չէր հասցրել ընտանեկան շրջանակներում տեղի ունեցած նշանադրության մասին հաղորդել, ինչպես նաև որոշում կայացնել համատեղ նախագծին մասնակցելու մասին, երբ նրանց անունները կրկին հայտնվեցին թերթերի և ամսագրերի գլխավոր սյունակներում: Այս անգամ բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ Միլայի հղիությունը. դերասանուհուն տեսել էին ապագա մայրիկների համար նախատեսված յոգայի դասարանից դուրս գալիս: Բացի այդ` աստղի երկրպագուները վաղուց էին նկատել Կունիսի կլորացած բարեմասնությունները, որը վերջերս նախընտրում է բացառապես ազատ հագուստ: Առայժմ, սակայն, փեսացուն և հարսնացուն պաշտոնական մեկնաբանություն չեն տվել այդ ամենի մասին:






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու