Արցախում մարտական առաջադրանքը կատարելիս զինվոր է մահացել
Արտակարգ Պատահար
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկության համաձայն` մարտի 24-ին` ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը (ծնված 1992թ., Արթիկի զ/կ):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Գառնիկ Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն