«Ժողովուրդ». Խոսել են քաղաքական թեմաներով. ավարտվել է ծեծկռտուքով
Հայկական Մամուլ
Երկու օր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի երկրորդ շղթայում: Վաղ առավոտյան տարեց տղամարդիկ սկսել են ավանդույթի համաձայն` թղթախաղ խաղալ բակի տաղավարներից մեկում, որն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բակի բնակիչներից մեկը սկսել է խոսել քաղաքական թեմաներով՝ պաշտպանելով «Ժառանգություն» խմբակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ տաղավարում հավաքված մարդիկ հակադարձել են, թե Րաֆֆի Հովհաննիսյանը խաբեց մարդկանց: Ավելի ուշ սկսել են հայհոյել միմյանց, և բանն այնտեղ է հասել, որ պապիկները սկսել են ծեծել իրար: Նրանց հանդարտացրել են բակում հավաքված հարևանները:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն