«Ժողովուրդ». Վիճաբանություն ԲՀԿ-ական պատգամավորի մասնակցությամբ
Հայկական Մամուլ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության մանրամասները «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց դեպքի վայրում:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մեր թղթակցին հայտնեցին, որ մարտի 9-ին տեղի է ունեցել վիճաբանություն երկու փուլով՝ «Պույ-պույ» եւ «Վեվ» սուպերմարկետների մոտ: Պուպ-յուպ մականունով հայտնի Արտակ Հակոբյանը, ով համանուն սուպերմարկետի սեփականատերն է, վիճաբանել է «Վեվ»-ի սեփականատեր Սամվել Խուդաբախշյանի որդու՝ Վահրամի հետ. նախ՝ իր, ապա Սամվելի մարկետի մոտ: Երկու անգամ էլ վեճը հարթել է կողմերի մտերիմ համարվող պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Երկու կողմերի հարազատներն էլ պնդում են, որ կրակոց չի եղել, զոհեր, վիրավորներ չկան. ընդամենը գմփոց:
Ավելին՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի ցուցումով է գործը ուռճացվում: Իսկ պատգամավորը, ով երկու տարի է՝ խորհրդարանում է եւ Աժ-ում բերանից անգամ գոլորշի չի ելել, այս օրերին խորը անհասանելի է: Ու նրանից կապակցված միտք լսելու «Ժողովուրդ»-ի ձգտումները հաջողությամբ չպսակվեցին:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու