«Ժողովուրդ». Կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում
Հայկական Մամուլ
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ' առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու: Այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. կառավարությունն այսպես հող է նախապատրաստում' պետական կարեւորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից: Մանավանդ, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է' անհատական իրավական ակտերը, ի տարբերություն նորմատիվների, պարտադիր չէ հրապարակելը:
Նման գաղտագողի քայլի կառավարությունը գնաց Որոտանի հէկ-ի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության' ՀՀ-ին պատկանող 20 տոկոս մասնաբաժնի աղմկահարույց օտարումներից հետո: Նշենք, որ այս գործարքները եւ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու