Ակտիվիստները բաժակով պղտոր ջուր են տվել Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին
Հասարակություն
Սկանդալով է բացվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական մի քանի ներկայացուցչությունների կազմակերպած երկօրյա միջազգային համաժողովը: Բնապահպանների մի խումբ մարտի 25-ին ներխուժել են «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող երկօրյա միջազգային համաժողովի դահլիճ և սկսել կոչեր հնչեցնել ու հարցեր տալ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Շուրջ 10 րոպե տևած աղմուկ-աղաղակից հետո բնապահպանները հանդարտվել են և պաստառներով շարվել դահլիճում: Ոորոշ բնապահպաններ կոշիկներով բարձրացել են աթոռների վրա: Ակտիվիստների մի մասն էլ աչքի է ընկել համաժողովի մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով. նրանցից մեկը բաժակով պղտոր ջուր է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ հայտնելով իբր դա գետի մաքուր ջուր է:
Ներկայումս համաժողովի մեկնարկը պարբերաբար ընդմիջվում է բնապահպանների հայտարարություններով ու վանկարկումներով:
Համաժողովին պետք է ելույթ ունենային ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, Երևանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, Կանադայի կառավարության ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու