Սարսափելի ոչինչ չի լինի. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով` եթե «Բորուսիան» մրցաշրջանն ավարտի երրորդ հորիզոնականում, սարսափելի ոչ չի լինի:
«Մենք փորձելու ենք մրցաշրջանն ավարտել երկրորդ հորիզոնակում, բայց եթե զբաղեցնենք երրորդ տեղը, ապա սարսափելի ոչինչ չի լինի: Պետք է միայն որակավորվել Չեմպիոնների լիգայի համար»,-Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Գերմանացի մասնագետն անդրադարձել է նաև հերթական դերբիին' «Բորուսիա»-«Շալկե» մրցավեճին. «Իմ կարծիքով, սա լինելու է շատ ակտիվ խաղ: Չէ՞ որ դերբին բոլորի համար տարվա կարևորագույն հանդիպումն է: Այս խաղում ֆավորիտներ չկան»,-ասել է նա:
Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բորուսիան» մրցելու է «Շալկեի» դեմ: Հանդիպումը կկայանա մարտի 25-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու