Երևանի տարածքով անցնող գետերի հուների մաքրման աշխատանքները կտևեն մինչև ապրիլի 15-ը
Հայաստան
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում մաքրվում են վարչական շրջանների սահմաններով անցնող Գետառ, Ողջաբերդ և Ջրվեժ գետերի հուները: Ինչպես տեղեկցնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքները կատարում են մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Իրականացվում է նաև տեխնիկական վերահսկողություն: Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև բնակչության հետ՝ տարածքը մաքուր պահելու և չաղտոտելու ուղղությամբ: Գետերի հուների մաքրման աշխատանքները մեկնարկել են մարտի 1-ից և կավարտվեն մինչև ապրիլի 15-ը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից