Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա՞ հանուն կենսաթոշակային բարեփոխումների. հասարակության ընդվզումն ու իշխանությունների խուճապը

Հրապարակումներ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կլինեն:

«Մենք գտնում ենք, որ օրենքում կան թերություններ, և օրենսդրական փոփոխություն կլինի: Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կշտկենք: Դա ճնշումների հետ կապ չունի»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:

Հարցին, թե պատրաստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, Աբրահամյանն արձագանքեց․ - «Պատրաստ ենք քննարկել»:

Տպավորությունն այնպիսին է, որ Հովիկ Աբրահամյանն իր ճեպազրույցի տեքստը սերտելիս անընդհատ ինքն իր մեջ կրկնել է, որ պետք է հիշել՝ զիջումները ճնշումների հետ կապ չունեն: Հավանաբար պարոն Աբրահամյանը դեռևս դուրս չի եկել իր կարիերայի սկզբում արտաշատյան յուղման կետում ծավալած քաղաքական դիալոգների շրջանակներից և իրեն դնում է բացարձակ ծիծաղելի իրավիճակի մեջ:

Այնուամենայնիվ, նա ակամայից խոստովանեց, որ ստիպված են մտնել բանակցությունների և քննարկումների դաշտ:

Երկրի երկրորդ դեմքը, հայտարարելով, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված չէ հասարակական ճնշումներով, անհեթեթ իրավիճակում է հայտնվում: ԱԺ-ն վաղուց կուրորեն դակել է այդ նախագիծը, և նույն մարմնի ղեկավարը որևէ կերպ քննարկումների ժամանակ չի բարձրաձայնել այդ բացթողումների մասին: Ընդվզման ալիքից հետո իշխանական տարբեր օղակներ խուճապահար սկսեցին նկատել ռեֆորմի թերությունները: Բայց քանի որ կիսաքրեական իշխանիկներին հարիր չէ խոստովանել, որ քննարկումների անհրաժեշտության պատճառը ահագնացող բողոքի ակցիաներն են, ԱԺ նախագահն այդ փաստը ժխտելու համար օգտագործում է իր ամբողջ բառամթերքը:

Հովիկ Աբրահամյանն ակամայից խոստովանում է, որ իշխող մեծամասնությունը, այդ թվում նաև իր գլխավորությամբ, հանցավոր անտարբերություն է ցուցաբերել պետության համար այնպիսի կարևորագույն ռեֆորմի նկատմամբ, ինչպիսին է կենսաթոշակային բարեփոխումը: Ազգային ժողովը, առանց ուսումնասիրության և առանց պատշաճ քննարկման, ընդունել է մի օրինագիծ, որը կարող է ճակատագրական լինել մի ամբողջ պետության և նրա սերունդների համար: Անգամ օրենքի ընդունումից և դրա հակասական կիրառումից հետո երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը որևէ կերպ չհիշեցրեց իր գոյության մասին և երևան եկավ միայն այն դեպքում, երբ հասարակությունը սկսեց տարբեր ձևաչափերով պայքարել այս օրենսդրական փոփոխությունների դեմ:

Ինչ վերաբերվում է ճնշումներին չենթարկվելու՝ ԱԺ նախագահի թափանցիկ ակնարկին, ապա ուզում եմ Հովիկ Աբրահամյանին հիշեցնել մի շատ պարզ, տարրական բան: Կենսաթոշակային այս բարեփոխումը հրաշալի գաղափար է, որը հաջողությամբ գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Իհարկե, առկա են բազմաթիվ թերություններ, որոնք կարելի է շտկել, սակայն ընդվզման պատճառը, մեծ հաշվով, բարեփոխումը չէ: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները, նույն Հովիկ Աբրահամյանի գործուն մասնակցությամբ, այնպես են պղծել պետության նկատմամբ մարդկանց վստահությունը, այնպես են վարկաբեկել պետության գործիքները, բռնաբարել հասարակության հավատը, որ Հայաստանում ցանկացած ռեֆորմ, որ ներկայացվի այս իշխանությունների օրոք, արժանանալու է նույնպիսի հակազդեցության: Որովհետև դուք երկիրը մշտապես կառավարում եք որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որից պետք է ստանալ առավելագույն եկամուտ և պիտանելիության ժամկետի սպառվելուց հետո պարզապես սնանկ ճանաչել և լուծարել:

Լավագույն ռեֆորմը, որ դուք կարող եք իրականացնել այս երկրում, պարոն Աբրահամյան, դա հրաժարականն է և երկրում սահմանադրական կարգերի հաստատումը: Երբ ԱԺ-ն կդադարի լինել պարզապես կոճակ սեղմողների և գործադիրի ուղարկած ցանկացած անհեթեթություն դակողների «կլուբ», միգուցե հասարակությունը վստահի իր օրենսդիր մարմնին և անվստահություն չհայտնի յուրաքանչյուր նոր բարեփոխման:

Հասարակությունը, իրավացիորեն, չի ցանկանում իր գումարները վստահել մի կառավարության, որի անդամները, ստանալով համեստագույն աշխատավարձ, ապրում են այնպիսի կյանքով, որն իրենց լավագույն երազներում կերազեին տեսնել Դուբայի բազմաթիվ շեյխեր:

Իսկ այն, որ խնդիրը լուծվելու է ոչ թե քննարկումների, այլ ճնշումների դաշտում, լույսի պես պարզ է:

Կառավարությունն աստիճանաբար սկսում է ընկալել հոգնայի լեզուն...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված