Վստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալ Չեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը «Ժամկետանց սնունդ կար բոլոր սուպերմարկետներում»․ Բաբայանը զգուշացնում է Ամեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը (տեսանյութ) Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն Քոչարյան Գիտնականները Նոյյան տապանի առեղծվածի բացահայտման շեմին են Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին․ «Շատ խիստ կպատժվեք» Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները «Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ Զախարովա Խոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավոր Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք Անգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք 

Վիգեն Չալդրանյանը «Համազգային» պետական թատրոնում բեմադրում է «Համլետը»

Գիտություն և Մշակույթ

«Համազգային» պետական թատրոնում նոր ներկայացում է բեմադրվում: Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը թատրոնի պատերի ներսում «Համլետ» է ստեղծում' պատրաստվելով հայ հանդիսատեսին ներկայացնել Վիլյամ Շեքսպիրի անմահ ստեղծագործության բեմական նոր տարբերակ: Ակնդիրը «Համլետը» դիտելու հնարավորություն կունենա շատ շուտով' այս տարվա ապրիլի վերջին կամ մայիսին:

«Դեռևս իր կենդանության օրոք լուսահոգի վարպետ Սոս Սարգսյանի հրավերով եկա, որպեսզի բեմադրեմ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը: Շեքսպիր բեմադրելու համար շոշափելի գումարներ են պետք: Չունեինք այդ գումարները, և աշխատանքն այսքան ձգվեց: Այնուամենայնիվ, գործը կանգ չի առել, շարունակվում է, և, կարծում եմ, կարևոր բեմադրություն է լինելու»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վիգեն Չալդրանյանը:

Վիգեն Չալդրանյանն այժմ աշխատում է նաև հագուստների և դեկորացիաների պատրաստման վրա: Փաստում է, որ ինքը նաև նախագծի նկարիչն է: Համոզված է, որ Շեքսպիրի գործերին անհրաժեշտ է մոտենալ լրջությամբ : «Շեքսպիրը կատակներ չի սիրում: Թե ես և թե դերասանական կազմը մեր առավելգույն հնարավորություններն ենք ներդնում այս գործի մեջ: Աշխատանքը շատ լավ պայմաններում է ընթանում, դերասանական լավ կազմ ունենք, շատ ենք աշխատում»,-փաստեց Չալդրանյանը:

Համլետի դերը մարմնավորում է դերասան Վարդան Մկրտչյանը: Բացի պրոֆեսիոնալ դերասաններից, նոր բեմադրությունում աչքի կընկնեն նաև Չալդրանյանի ուսանողները, որոնք կներկայանան պալատականների դերերում: Չալդրանյանը գոհ է իր ուսանողներից, նշում է, որ երիտասարդները հրաշալի աշխատանք են կատարում:

«Եթե իմ սերնդակիցները բողոքում են նոր սերնդից, ուրեմն ծերացել են: Միշտ հիշում եմ, թե ինչպես էին մեր հայրերը բողոքում մեզնից: Դա իրոք ծերության նշան էր: Ես ամեն ինչ անում եմ, որ «չծերանամ» և ցույց չեմ տալիս ծերության նշաններ: Հիացած եմ իմ ուսանողներով, շատ են աշխատում և սովորում: Համոզված եմ, որ մենք լավ սերունդ ունենք»,-հավելեց Վիգեն Չալդրանյանը:

Ռեժիսորը փաստեց, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ևս Շեքսպիր են բեմադրում: Այս անգամ թատրոնի բեմում կհայտնվի «Ռիչարդ Երրորդը»: «Ուրախ եմ, որ մեր քաղաքում կլինեն այդ երկու երևելի գործերը: Թե մենք, և թե Սունդուկյանի թատրոնի դերասանները շատ ենք աշխատում հաջողության հասնելու համար»,-եզրափակեց Վիգեն Չալդրանյանը:

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955 թվականին Երևանում: Դպրոցական տարիներից հաճախել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա, ուր խաղացել է բազմաթիվ դերեր: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական, այնուհետև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտներում: «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր: Հայտնի բեմադրությունների, կինոնկարների հեղինակ է: 2001 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:

Ռոզա Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալՉեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը«Ժամկետանց սնունդ կար բոլոր սուպերմարկետներում»․ Բաբայանը զգուշացնում էԱմեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը (տեսանյութ) Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չխայտառակվել և լքել Մերձավոր Արևելքը Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն ՔոչարյանԳիտնականները Նոյյան տապանի առեղծվածի բացահայտման շեմին են Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին․ «Շատ խիստ կպատժվեք»Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները«Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ ԶախարովաԽոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավորՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքԻսպանիայի արտգործնախարարը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտայի ​​ճգնաժամի հետևումԱնգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The SpectatorԼավրովն ասել է, որ Արևմուտքը երբեք չի կարողացել արդար մրցակցություն ցուցաբերելՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալներըՄյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով․ ԱվինյանՌոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելըՆեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԵրկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն ՔոչարյանԱստանայում հերքել են Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալՍաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է հարավում գտնվող օբյեկտներում հրդեհի և զոհերի մասինՄասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան ԱվինյանԱվինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ»5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենԳիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել էԲենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ ՅոլյանՆյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն աՀայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էՄի քանի օր անձրև չի գա․ եղանակի տեսությունԻրանի իշխանությունները կրկնապատկել են բենզինի գինը«Երևանտրանս» ՓԲԸ-ն շուտով կլուծարվիՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՄի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետըՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներԳործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավորԱվելի քան 800 փրկարար պայքարում է կրակի դեմՊապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ ուսումնական զորամասեր, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանըՄիրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահինԱյսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն էՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԲյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»«Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է
Ամենադիտված