Ռուսաստանի քաղաքականությունը չի ազդի ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման կապակցությամբ դաշինքի որոշման վրա. Ռասմուսեն
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի քաղաքականությունը չի ազդի ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման կապակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշման վրա: Այդ մասին մարտի 25-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Ռուսաստանի գործողություններն ազդեցություն չեն գործի բաց դռների մեր քաղաքականության վրա: ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում նոր անդամների համար»,- ասել է նա լրագրողներին` Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո:
Ռասմուսենի խոսքով՝ ՆԱՏՕ նոր երկրներ ընդունելու մասին որոշումներն ընդունվում են դաշինքի անդամների կողմից, «առանց երրորդ երկրների միջամտության», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)