Չինարենը առավել մեծ ժողովրդականություն վայելող լեզուներից մեկն է դարձել Լոնդոնի Սիթիի աշխատողների շրջանում
Այլ
Լոնդոնի Սիթիի այն աշխատողների թիվը, որոնք խոսում են չինարեն, անցյալ տարի կտրուկ ավելացել է, մինչդեռ Լոնդոնը ձգտում է ամրապնդել իր՝ որպես ՉԺՀ-ի սահմաններից դուրս յուանով գործառնությունների խոշորագույն կենտրոնի դիրքերը, տեղեկացնում է Financial Times թերթը:
Ըստ հետազոտության տվյալների, որը կատարել է Astbury Marsden կադրային գործակալությունը, չինարենի մանդարինական բարբառն ըստ ժողովրդականության զբաղեցրել է չորրորդ տեղը Սիթիի աշխատողների ռեզյումեներում՝ մեկ տարի առաջվա ութերորդ տեղի դիմաց: Ընդսմին կանտոնյան բարբառը մտել է առաջին տասնյակ՝ վարկանիշում զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը:
Գործակալությունը նշում է, որ չինարեն խոսող աշխատակիցների թվի մեծացումը կապված է այն հանգամանքի հետ, որ ներդրումային բանկերը համապատասխան ունակություններով աշխատողներ են ներգրավում Ասիայի շուկաների հետ շփումների ամրապնդման և ՉԺՀ-ից ներդրումների ծավալների աճի կապակցությամբ:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը, առավել տարածված օտար լեզուն է դարձել ֆրանսերենը: Երկրորդ տեղն զբաղեցրել է իսպաներենը, երրորդը՝ գերմաներենը: Ռուսերենն ստացել է ութերորդ հորիզոնականը Ռուսաստանի ընկերությունների հետ Լոնդոնի Սիթիի ամուր կապերի շնորհիվ, որոնց բաժնետոմսերը վաճառվում են Լոնդոնում: Տասնյակ են մտել նաև իտալերենը, հինդին, արաբերենը և պորտուգալերենը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու