World Press Photo 2014 խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի Մոսկվայում
Այլ
World Press Photo 2014 ֆոտոժուռնալիստիկայի միջազգային մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը մայիսին կբացի Մոսկվայի Artplay դիզայնի կենտրոնում: Ստուգատեսի կազմակերպիչներն են՝ Ռուսաստանի ԻՏԱՌ-ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը եւ «Ֆոտոդոկ» ոչ առեւտրային գործընկերությունը:
World Press Photo 2014 մրցույթը ֆոտոլրագրողների ամենահեղինակավոր ստուգատեսն Է աշխարհում: Արդեն ավելի քան կես դար նախագծի փորձագետներն ամեն տարի ընտրում են լավագույն լուսանկարները եւ դրանք ցուցադրում ամբողջ աշխարհում: Այս տարի World Press Photo-ի եզրափակիչը տեղի Է ունեցել փետրվարի 14-ին Ամստերդամում, եւ առաջին քաղաքների թվում, որոնք կտեսնեն դափնեկիրների ցուցադրանքը, կլինեն Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը:
Անկախ ժյուրին, որի կազմում ընդգրկված են ֆոտոժուռնալիստիկայի ու վավերագրական լուսանկարչության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող 19 մասնագետներ, դիտել Է 132 պետությունների 5,7 հազար հեղինակների 98,6 հազարից ավելի աշխատանքներ: World Press Photo 2014-ի հաղթողներ են դարձել 25 երկրների 53 լուսանկարիչներ: Ընդամենը ցուցադրանքում ներկայացված կլինեն հաղթողների շուրջ 200 լավագույն լուսանկարներ:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ցուցահանդեսը կաշխատի մայիսի 15-ից մինչեւ հունիսի 12-ը: Այնուհետեւ այն կանցկացվի աշխարհի խոշորագույն քաղաքներում եւ մշակութային կենտրոններում՝ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, Հռոմում, Համբուրգում, Միլանում, Սիդնեյում, Սյանտյագոյում, Մադրիդում, Պրագայում, Օքսֆորդում, Մակաոյում ու այլուր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու