Կանադայում կցուցադրվի Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված բեմադրություն
Գիտություն և Մշակույթ
«Necessary Angel Theatre Company»-ի կողմից Կանադայի Տորոնտո քաղաքում այս տարվա հոկտեմբերին Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում' նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը: Այս կապակցությամբ մարտի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի է ունեցել հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ:
Երեկոյի ընթացքում թատերախմբի կողմից ներկայացվել է շանսոնյեին նվիրված ներկայացման նախնական տարբերակը: Նախապատրաստվող բեմադրությունը արդեն իսկ մեծ ուշադրության է արժանանում արվեստագետների և թատերական քննադատների կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)