Ես եղել եմ այս երգն ընտրողներից մեկը. Շուշան Պետրոսյանը` Արամ MP3-ի «Not Alone»-ի մասին
Այլ
«Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը` «Not Alone» երգով:
Երգը սիրվեց երկրպագուների կողմից, ընդամենը մեկ շաբաթում ունենալով ավելի քան 1,000.000 դիտում: Միջազգային մամուլը չի դադարում Արամի հաջողություններին արձագանքելուց, իսկ բուքմեյքերները հավատում են նրա հաղթանակին:
Լուրեր.com-ը զրուցեց երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ, ով նշեց, որ Արամին համարում է տաղանդավոր արտիստ, և ուրախ է, որ նա է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2014-ին»:
«Արամի երգը ես լսել եմ շատ վաղուց, մի քանի երգերից ընտրել ենք հենց սա, ես եղել եմ այս երգն ընտրողներից մեկը: Համարում եմ իսկապես լավ երգ, հրաշալի կատարում, վստահ եմ, որ Արամը հնարավորինս լավ կներկայացնի Հայաստանը:
Հաճախ է խոսվում հայերենի, հայեցիության մասին, բայց ստանդարտն ինքն է թելադրում, թե ինչպիսին պետք է լինի երգը: Արամին ցանկանում եմ փայլուն ելույթ»,-ասաց Շուշան Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու