«Հրապարակ». «Ժառանգություն»-ը Վանաձորում հանրահավաք է հրավիրում
Հայկական Մամուլ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրազեկել է Վանաձորի քաղաքապետին ապրիլի 3-ին, ժամը 10:00-23:00-ն Վանաձորի Արցախ պուրակը զբաղեցնելու իրենց մտադրության մասին: Տեղեկացրել են, որ հանրահավաք են պատրաստվում անել, որի ժամանակ խոսելու են ներքաղաքական իրավիճակի ու արտաքին հարցերի մասին, մասնակիցների թիվը, ենթադրաբար՝ 1000-5000-ի սահմաններում:
Հարկ է նկատել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին սովորաբար հաջողվել է բավական բազմամարդ հանրահավաքներ անել Վանաձորում, բայց արդյո՞ք հանրահավաքը կայանալու է: Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Հաշվի առնելով մեր քաղաքական իրավիճակը, ցանկություն կա հանրահավաք անելու, իսկ կլինի էդ օրը, թե ոչ՝ դժվարանում եմ ասել»:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու