«Ժողովուրդ». ՕԵԿ-ականների ջերմ հանդիպումը
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներն ու նախարարները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ «Օջախ» ռեստորանում կրկին հանդիպել են ու «մի կտոր հաց կիսել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ նրանց հանդիպումը ջերմ մթնոլորտում է անցել, ՕԵԿ-ականները միմյանց կենաց են խմել ու ջերմ բաժանվել միմյանցից: Նախարարներից մեկը բաժակ բարձրացնելիս Արթուր Բաղդասարյանին հասկացրել է, որ եթե ինչ-որ բան ունի ասելու, կարող է ուղիղ իրենց ասել եւ ոչ թե ԱԺ ՕԵԿ պատգամավորների դժգոհությունը բեմադրել:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, ով ասաց, թե «ՕԵԿ-ականները, որտեղ էլ որ հանդիպում են միմյանց հետ չեն կռվում, բոլոր հանդիպումներն էլ անցնում են ջերմ, կոնստրուկտիվ մթնոլորտում»: Հիշեցնենք, որ մարտի սկզբին ՕԵԿ-ականները նույն ռեստորանում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ՝ նույն կազմով, որտեղ ԱԺ պատգամավորները քննադատել էին նախարարներին: Փաստորեն, Ս. Սարգսյանին հաջողվել է բարիշացնել ՕԵԿ-ականներին:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու