«Վիտամին» ակումբի տոնական համերգին կհնչեն Արամ MP3-ի լավագույն հումորային կատարումները
ԱՐԽԻՎ
«Եվրատեսիլ-2014» մրցույթում Հայաստանի պատվիրակ, «Վիտամին» ակումբի անդամ Արամ MP3-ը կմասնակցի ակումբի տոնական նկարահանում - համերգին, որը տեղի կունենա մարտի 26-ին: Համերգի ընթացքում կհնչեն Արամ MP3-ի լավագույն հումորային կատարումները: Նկարահանումը կցուցադրվի հեռուստատեսությամբ ապրիլին:
«Եվրատեսիլ-2014»-ի մեր մասնակիցը «Վիտամին» հումորի ակումբի հետ մարտի 27-ին ուղևորվելու է համերգային շրջագայության:
Առաջին համերգը տեղի կունենա մարտի 28-ին Ռոստովում, երկրորդը' մարտի 29-ին' Պյատիգորսկում, իսկ երրորդը' մարտի 30-ին Կրասնոդարում: Ապրիլյան հյուրախաղերը կմեկնարկեն Սոչիում ապրիլի 1-ին, այնուհետև կշարունակվեն Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և կեզրափակվեն ապրիլի 8-ին Նիժնի Նովգորոդում: Այնուհետև համերգային շրջագայությունը կշարունակվի Եվրոպայում:
«Եվրատեսիլ 2014»-ի պաշտոնական կայքը մարտի 24-ին հայտնել է, որ երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն Not Alone երգով ելույթ կունենա առաջինը:
Հայաստանից հետո ելույթ կունենան Լատվիան, Էստոնիան, Շվեդիան, Իսլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Մոնտենեգրոն և Հունգարիան:
«Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը' մայիսի 10-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)