«Միլան»-ի ֆուտբոլիստների աշխատավարձերը կնվազեն
Սպորտ
Իտալական «Միլան» ֆուտբոլի ակումբի խաղացողների աշխատավարձերը կկրճատվեն, եթե թիմը չշարունակի մրցապայքարը Չեմպիոնների լիգայի մրցաշարում. տեղեկացնում է Football Italia հանդեսը: «Մեր թիմի ֆուտբոլիստների պայմանագրերում նշված գումարի 80 տոկոսը ֆիքսված է, իսկ 20 տոկոսը կախված է նրանից, թե «Միլան»-ը տեղ կզբաղեցնի՞ Չեմպիոնների լիգայում, թե՞ ոչ»,- ասել է ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
Ներկա պահին «Միլանը» Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայում զբաղեցնում է 13-րդ տեղը`42 միավորով զիջելով մրցաշարի առաջատար «Յուվենտուսին» և 22 միավորով` 3-րդ տեղը զբաղեցնող «Նապոլի» ակումբին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու