Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդը Քեսաբի դեպքերի վերաբերյալ նամակ է հղել կառավարությանը
Արտաքին Քաղաքական
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մարտի 26-ին նամակ է հղել Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային' Ռումինիայի կառավարությանը` խնդրելով Թուրքիային ստիպել անմիջապես դադարեցնել Ալ-Քաիդային առընթեր տարբեր արտաքին զինյալների ընթացիկ հարձակումները, որոնց թիրախում է հայտնվել գլխավորապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ խաղաղ բնակչությունը:
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդն իր նամակում նշել է. «Պարոն վարչապետ, մենք շատ մտոհոգված ենք և դատապարտում ենք նմանատիպ գործողությունները և այս առիթով մեր մտահոգությունն ենք հայտնում Քեսաբում ընթացող իրադարձությունների վերաբերյալ: Խնդրում ենք ձեր համապատասխան միջնորդությունը՝ այսօրինակ գործողությունները կասեցնելու համար, քանզի դրանք ոտնահարում են մարդու իրավունքները և խանգարում հայության խաղաղ ապրելու և ստեղծագործելու ազնիվ ցանկությանը: Եվ կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)