Միչա Լուչեսկուն մերժել է «Սպարտակի» առաջարկը
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է թիմի համար գլխավոր մարզիչ փնտրել:
Ինչպես տեղեկացնում է sports.ru կայքը, ակումբը դիտարկել է նաև Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միչա Լուչեսկուի թեկանածությունը և կապ է հաստատել նրա հետ, սակայն վերջինս մերժել է մոսկովյան թիմին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Վալերի Կարպինը հեռացվեց «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնից: Գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը` Ստանիսլավ Չերչեսովն էր, սակայն «Սպարտակը» հրաժարվեց նրա ծառայություններից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն