Հիմա ինձ փող տվել են, իմ պահանջը դա էր, ես հիմա գնում եմ, քանի որ արդեն գումար տվել են. ԱԺ ներխուժած քաղաքացի
Հայաստան
Ազգային ժողովի անցակետ քիչ առաջ միջին տարիքի մի տղամարդ է ներխուժել, ով սպառնացել է վնասել իրեն, եթե իրեն փող չտան: Լրագրողների հետ զրույցում ԱԺ անցակետ ներխուժած տղամարդը նշեց, որ ինքը ոչ մեկի չի սպառնացել բացի իրեն վնասելուց: Նա ասաց, որ իրեն ուղղակի հացի փող է պետք՝ ընտանիքին պահելու համար: «Հիմա ինձ փող տվել են, իմ պահանջը դա էր, ես հիմա գնում եմ, քանի որ արդեն գումար տվել են»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ով է իրեն գումար տվել:
Անվտանգության աշխատակիցները պնդում էին, որ նրա մոտ դանակ չի եղել, սակայն տղամարդու սպիտակ շորի վրա՝ որովայնի հատվածում արյան հետքեր կային: Հարկ է նաև նշել, որ տղամարդը ոչ սթափ վիճակում էր: Այս պահին տղամարդը հեռացել է ԱԺ տարածքից:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից