Արարատի մարզում ձորն ընկած «ԿռԱԶ»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում մարտի 26-ին` ժամը 12.47-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Վայք հատվածի 79-րդ կմ-ի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 446 ԼՏ 53 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահ ելով շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ), ինչից վարորդ' 1951թ. ծնված Ռ. Մ.-ն ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն