«Ֆրանկոֆոնիայի օրեր»-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբում կբացվեն «Արարատից Եվրոպա» ֆիլմի ցուցադրմամբ
Գիտություն և Մշակույթ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբում մարտի 26-ին կցուցադրվի ֆրանսիական ֆիլմ: Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրեր»-ի շրջանակներում կազմակերպվող միջոցառման նպատակն է հանրահռչակել ֆրանսիական մշակույթը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվելու է «Արարատից Եվրոպա» ֆիլմը: Կինոդիտմանը կհաջորդի ֆիլմի քննարկումը: Ներկա կլինեն ոչ միայն համալսարանականներ, այլև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ:
Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ու տարածմանը միտված «Ֆրանկոֆոնիայի օրեր» մեկամսյակը մարտի 14-ին մեկնարկել էր նաև Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում: Մեկամսյակի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, այդ թվում' թատերական ներկայացումներ, ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն, «Լավագույն էսսե» միջհամալսարանակաան մրցույթ, ինչպես նաեւ «Աշխարհի լեզվական պատկերը» խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)