Մոնիկա Բելլուչչին չի դավաճանում իր կերպարին. նոր ֆոտոշարք հատուկ «Woman Madame Figaro»-ի համար
Այլ
Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելլուչչին դարձել է իսպանական հայտնի ամսագրի հերոսուհին: 49-ամյա դերասանուհին զարդարել է «Woman Madame Figaro» ամսագրի իսպանական տարբերակի շապիկը: Հատուկ այս պարբերականի համար Մոնիկան նկարահանվել է ֆոտոշարքում. Բելլուչչիի նոր լուսանկարները կհայտնվեն ամսագրի ապրիլյան համարում:
Աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը համարվող Մոնիկան արմատապես չդավաճանեց իր կերպարին և ավանդականորեն նկարահանվեց նրբագեղ կանացիության` իրեն բնորոշ ոճում: Ֆոտոշարքի համար դերասանուհին ընտրել էր հագուստներ Dolce&Gabbana-ից: Նշենք, որ առաջին տարին չէ, որ Բելլուչչին նորաձևության այս ապրանքանիշի դեմքն է:
![]()
![]()
![]()
![]()
![]()


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն