Կոնգոյի ոճային տղաները (լուսանկարներ)
Այլ
«Էլեգանտ մարդկանց միությունը» (SAPE, Société des Ambianceurs et des Personnes Élégantes) Կոնգոյում գործում է անցյալ դարի սկզբից: Այն ձևավորվեց, երբ աֆրիկյան այս երկիր եկան առաջին ֆրանսիացիները, որոնց նայելով` տեղի երիտասարդությունը, որը նրանց ծառայում էր, իմացավ ոճի և նրբագեղության մասին:
Այն ժամանակ, երբ երկրի բնակչության 70%-ն ապրում է աղքատության շեմից այն կողմ, «SAPE»-ի անդամները մինչև 300 դոլար են ծախսում (6 ամսվա միջին աշխատավարձը) նորաձևության վերջին ճիչով հագնվելու համար: Նրանցից շատերը նույնիսկ բանկային վարկ են վերցնում, որպեսզի կարողանան իրենց թույլ տալ գնել նոր և նորաձև հագուստ:
«Էլեգանտ մարդկանց միության» անդամներն իրենց ջենթլմեն, նկարիչ և պացիֆիստ են համարում: Նրանց խոսքով`«SAPE»-ը փողի հետ կապ չունեցող արվեստ է: Կոնգոյի ոճայինների գլխավոր հատկություններից մեկը ներդաշնակության հասնելու և գունային համադրությունը հմտորեն ընտրելու կարողությունն է: Նրանց շրջանում ողջունելի է համարվում հագուստներն ու աքսեսուարներն ինքնուրուրույն պատրաստելը և ոճի յուրօրինակությունը:
























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու