Շուրջ 1000 մարդ «Երևան Պլազա»-ից տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով
Արտակարգ Պատահար
Մոսկվայի կենտրոնում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում տարհանում են մարդկանց` պայթյունի սպառնալիքի պատճառով:
«Չորեքշաբթի անանուն հաղորդագրություն է ստացվել ոստիկանությունում Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում պայթյունի վտանգի մասին»: Այս մասին ասվում է ՌԴ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Շուրջ 1000 մարդ տարհանվել է առևտրի կենտրոնից: Զանգահարողի նկատմամբ որոնում է հայտարարվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն