«Ժողովուրդ». Վերջին երեխան Օխտար համայնքում ծնվել է տասը տարի առաջ
Հայկական Մամուլ
ՀՀ Սյունիքի մարզի 22 ընտանիք ունեցող Օխտար համայնքի բնակիչները հացը «նիսյա» են գնում: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Օխտարի համայնքապետ Վաղարշակ Համբարձումյանը. «Մի քանի հացի արտադրամասերի հետ պայմանավորվածություն ունենք, որոնք ամեն օր հաց են բերում գյուղ, իսկ ամսվա վերջին գյուղացիներն իրենց թոշակով վճարում են»:
Բացի այդ, համայնքապետից տեղեկացանք, որ առաջիկայում փակվելու է գյուղի դպրոցը, քանի որ աշակերտների թիվն օր օրի նվազում է: Ու սա այն դեպքում, երբ Օխտարին հարակից հինգ համայնքների աշակերտներ են հաճախում այդ դպրոց: 6 համայնքի դպրոցականները միասին վերցրած հազիվ 25-27 աշակերտ լինեն: «Դե քանի որ գյուղում երիտասարդ չկա, այդ պատճառով ամուսնություն էլ չկա: Վերջին երեխան մեր գյուղում ծնվել է տասը տարի առաջ»,- հուսահատված նկարագրեց համայնքապետը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու