«Ժողովուրդ». Խորհրդարանը օլիգարխների սպասարկուների հավաքատեղի է՝ տարբեր դեմքերով
Հայկական Մամուլ
Աշխարհում տեղի ունեցող զարգացումների վտանգավորության գիտակցումը կարծես թե չկա ՀՀ իշխանության ու նաեւ ընդդիմության շատ ներկայացուցիչների մոտ: Երեկվա ԱԺ պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանը դրա լավագույն ապացույցն էր: Եթե մի կողմ թողնենք ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի սարքովի հարցը՝ ուղղված ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քեսաբահայերին օգնելու մասին, ապա կարելի է արձանագրել, որ հայերին սպառնացող խնդիրները ԱԺ-ին պարզապես չեն հետաքրքրում:
Հատկապես ԲՀԿ-ական պատգամավորները երեկ մեծ եռանդով շարունակում էին իրենց կուսակցության ղեկավարի՝ «կազինոյի իմիջը փրկելու» անհաջող ձգտումները, ինչը նույնքան տաղտկալի էր, որքան ՀՀ կառավարության պատասխանը (թերեւս բացի Ա. Աշոտյանի հումորներից): Այսպիսով, կարելի է արձանագրել, որ գործող խորհրդարանը ոչ թե հայի ազգային շահերի պաշտպանության հավաքատեղի է, այլ՝ օլիգարխների սպասարկուների՝ տարբեր դեմքերով:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու