«168 Ժամ». Քառյակը վստահ է` գործող կառավարության պաշտոնանկության իրենց նախաձեռնությունը տապալվելու է
Հայկական Մամուլ
Ապրիլի 28-ին ոչ իշխանական քառյակը խորհրդարան է ներկայացնելու կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը: Շատերին թվում էր, որ քառյակի նպատակն է` հասնել գործող կառավարության պաշտոնանկությանը: Սակայն քառյակի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք 99 տոկոսով համոզված են՝ այդ նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունը պաշտպանելու է կառավարությանը: Գրում է «168 Ժամը»:
Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ նախաձեռնությունը: Ի պատասխան այդ հարցի՝ Արմեն Ռուստամյանն ասել է, որ այդ քայլով քառյակը ցանկանում է ձևակերպել իր միասնականությունը, ուզում է ձևավորել իշխանությանը հակադիր բևեռ: Իսկ իշխանափոխության ծրագրերի մասին, ըստ Ա. Ռուստամյանի, այս բևեռը կսկսի մտածել, երբ պարզ կդառնա, որ իշխանությունը պատրաստ չէ ընդունել իրենց ողջամիտ առաջարկները, և միակ ճանապարհն իշխանափոխությունն է: Փաստորեն, ոչ իշխանական ուժերը դեռ հնարավոր են համարում, որ իշխանությունը կարող է ընդունել իրենց առաջարկները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու