«ՀԺ». Հանրապետության մանկական հիվանդանոցները լեփ-լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով
Հայկական Մամուլ
Հանրապետության մանկական հիվանդանոցները լեփ-լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով: Վիճակը երբեմն սրվում է այն աստիճան, որ հիվանդներին ստիպված են լինում տեղավորել հիվանդանոցների միջանցքներում:
Չնայած սրան, բոլոր պաշտոնական մարմինները պնդում են, որ համաճարակ չկա, չի կարելի խոսել համաճարակի մասին:
«ՀԺ»-ի թղթակիցը, երեկ շրջել է հիվանդանոցներում, խոսել պաշտոնյաների հետ, գրեթե հավատացել-վերջացրել էր պաշտոնյաների խոսքին: Բայց «Մուրացան» մանկական հիվանդանոցի պատերին տեսել է այսպիսի հայտարարություններ. «Համաճարակային իրավիճակից ելնելով՝ սահմանափակել տեսակցությունները»։
Մխիթարականն այն է, որ ըստ պաշտոնական տվյալների, մահացության դեպքեր չեն եղել, և այս պահին չկան ծանր կյանքին վտանգ սպառնացող դեպքեր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն