Եթե Լևոնդովսկին ու Մեսսին խաղան «Բավարիայում»` մյուս թիմերը միշտ պետք է պայքարեն երկրորդ տեղի համար
Սպորտ
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան անդրադարձել է Լիոնել Մեսսիի` «Բավարիա» հնարավոր տեղափոխությանը:
«Լիովին հավանական եմ համարում, որ Մեսսին հնարավոր է հայտնվի այլ ակումբում: Նախկինում «Բարսելոնայի» ղեկավարության հնարավորություններն այնքան մեծ էին, որ իրենք թույլ չէին տալիս մարզաշապիկի վրա կրել գովազդ, իսկ այժմ գովազդում են Qatar Airways-ը:
Եթե «Բարսելոնան» գովազդ է փակցնում մարզաշապիկներին, ապա ինչո՞ւ չի կարող Մեսսիի տրանսֆերը վաճառել «Բավարիային»:
Եթե Լևանդովսկին և Մեսսին «Բավարիայի» հարձակման գծում լինեն, ապա մյուս թիմերը պետք է պայքարեն երկրորդ տեղի համար բոլոր մրցաշարերում»,-Մարադոնայի խոսքերը մեջբերում է football-espana-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու