ՈւԵՖԱ-ի բոլոր անդամ ասոցիացիաները կողմ են քվեարկել Ազգերի Գավաթի անցկացմանը
Սպորտ
ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 54 ֆուտբոլային ասոցիացիները կողմ են քվեարկել 2018-ից Ազգերի Գավաթ մրցաշարի ստեղծմանը. տեղեկացնում է ՈւԵՖԱ´ի պաշտոնական կայքը:
Այս մրցաշարն, ինչպես նախատեսվում է, պետք է փոխարինի եվրոպական երկրների ֆուտբոլի հավաքականների մասնակցությամբ բազմաթիվ ընկերական հանդիպումներին:
Մրցաշարի գաղափարն այն է`Եվրոպայի 54 երկրների ֆուտբոլի հավաքականները ըստ իրենց վարկանիշների կբաժանվեն 3 կամ 4 խմբերի և կմրցեն միմյանց հետ: Լավագույն թիմերը չեզոք խաղադաշտերում կխաղան կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում, իսկ մյուսներն ավելի ցածր խմբից կտեղափոխվեն ավելի բարձրը;
Մրցաշարի հանդիպումների օրացույցը կկազմվի հաշվի առնելով ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական խաղերի օրացույցը:
Նախատեսվում է, որ մրցաշարը, որի բարձրագույն խումբը կկազմեն 16 երկրների հավաքականները, կանցկացվի 2 տարին մեկ:
Մրցաշարի գաղափարն առաջարկել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու