«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները 

«Ֆրանկոֆոնիայի օրեր»-ին Երևանը կհեղեղվի բարոկկո երաժշտության հնչյուններով

Գիտություն և Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ու տարածմանը միտված «Ֆրանկոֆոնիայի օրեր» մեկամսյակը նոր նախաձեռնություններով կներկայանա հայ հանդիսատեսին: Մարտի 26-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ներկայացնելով առաջիկա ծրագրերը, նշեց, որ եվրոպական երաժշտությունը Հայաստանում շատ սիրված է:

«Սակայն դասականի հիմք հանդիսացող բարոկկո երաժշտությունը գրեթե ծանոթ չէ հայաստանցիներին»,- նկատեց Ռենոն:

Նա նշեց, որ երաժշտության այդ տեսակը Հայաստանում ավելի հանրայնացնելու նպատակով հայ և ֆրանսիացի մասնագետները, դեսպանատան աջակցությամբ, անակնկալներ են պատրաստել հանդիսատեսի համար:

Ֆրանսիացի պարուսույց Կլոտիլդ Տիրադրիտին, ով Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասընթացներ է վարում կոմպոզիտոր Պատրիկ Մատոյանի հետ, նշեց, որ ինքը երկրորդ անգամ է Հայաստանում:

«Մեր նպատակն է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ հետագա համագործակցություն ծավալելը: Այս տարի որոշեցինք առանձնահատուկ մոտեցում դրսևորել հայ ուսանողների նկատմամբ»,- պատմեց Տիրադրիտին' ավելացնելով, որ բարոկկո երաժշտությունը լավագույնս համարդրելի է պարային ժամանակակից շարժումների հետ:

Նա նշեց, որ «Հելիոտրոպիոն» ընկերությունը, որն ինքը ներկայացնում է, գտնվում է Փարիզից ոչ շատ հեռու, այն ստեղծվել է որպես տարբեր երկրներից հավաքված արտիստների հանդիպման և փորձի փոխանակման վայր:

2013 թվականի հոկտեմբերին իրենց աշխատանքի արդյունքում Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողնրը «Քաղաքային խորեգրաֆիկայի էտյուդ» 20 րոպե տևողությամբ պարային ներկայացումով մասնակցել են «Հայ ֆեստ» փառատոնին: Տիրադրիտին տեղեկացրեց, որ ներկայումս իրենք, գործընկերների հետ, նախապատրաստում են ավելի երկարաժամկետ համագոծակցության նախագծեր:

Երևանի կինոյի և թատրոնի ազգային ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժնի ղեկավար Արմեն Մելիքսեթյանը նշեց, որ այս համագործակցությունն իսկապես մեծ օգուտ է տվել ուսանողներին:

«Հույս ունեմ, որ համագործակցությունը կշարունակվի, որովհետև ուսանողները մեծ հաճույքով են գալիս վարպետության այս դասերին»,- փաստեց Մելիքսեթյանը' հույս ունենալով, որ իրենց կհաջողվի ավարտին հասցնել ֆրանսիացի կոմպոզիտոր Ռամոյի երաժշտության հիման վրա արված նոր բեմադրությունը:

«Օշական» համույթի ղեկավար կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը տարիներ շարունակ տարածում է հայ միջնադարյան երաժշտությունը Ֆրանսիայի և Կանադայի ճանաչված բեմերից:

Հայաստանում նա ներկայացնում է բարոկկո երաժշտությունը, որը հաճախ չի հնչում:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի երաժիշտների մասնակցությամբ նա կազմել է համույթ, որը հայ ունկնդրին ներկյացնում է եվրոպական բարոկկո երաժշտությունը և բարոկկո կատարողական ոճը:

Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրեր»-ի շրջանակում Առաքելյանն իր համույթի հետ պատրաստել է բարոկկոյի ծրագիր, որը կներկայացվի հանդիսատեսի դատին ապրիլի 8-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Համերգներ ճեմասրահում» նախագծի շրջանակում:

«Համերգի ընթացքում կհնչեն ֆրանսիացի բարոկկո կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք Հայաստանում երբևիցե չեն հնչել: Դրանք թվում են Մարեի, Լյուլիի, Կուպերենի և Ռամոյի ստեղծագործությունները»,- նշեց Առաքելյանը' հավելելով, որ այնպես է սացվել, որ, լինելով Հայաստանի քաղաքացի և ապրելով այստեղ, ինքն ավեի շատ համերգներ է ունենում Ֆրանսիայում:

«Արտերկրում մենք հնչեցնում ենք Նարեկացի, Մաշտոց, Կոմիտաս, մեր միջնադարյան երաժշտական մշակութային հզոր շերտը»,- ասաց Առաքելյանը:

Նրա կարծիքով, բարոկկո երաժշտությունը դասական երաժշտության հիմքն է, որի կատարողական ոճի տարածումը, կարծես, բաց է մնացել մեր երկրում:

Ներկայացնելով բարոկկո երաժշտության առանձնահատկությունը' մասնագետը հորդորեց «բարոկկո» ասելով չհասկանալ միայն այդ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտությունը, այլ երաժշտություն, որը նաև ժամանակակից է:

Անրի Ռենոն էլ հավելեց, որ համերգը խորհրդանշական է, քանի որ Ֆրանսիայում հայտարարված է կոմպոզիտոր Ռամոյի տարին:

«Ֆրանկոֆոնիայի օրեր» մեկամսյակը մարտի 14-ին մեկնարկել է Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում: Մեկամսյակի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, այդ թվում' թատերական ներկայացումներ, ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն, «Լավագույն էսսե» միջհամալսարանակաան մրցույթ, ինչպես նաեւ «Աշխարհի լեզվական պատկերը» խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Ամենադիտված