Գեղարքունիքում պտղատու այգիներն առայժմ զերծ կմնան ցրտահարության վտանգներից
Հայաստան
Գեղարքունիքի մարզի այգեգործական տնտեսությունների տերերը տագնապելու կարիք չեն ունենա առաջիկա օրերին սպասվող ցրտահարություններից, քանի որ պտղատու ծառերը դեռեւս չեն բողբոջել կամ ծաղկել, հետեւաբար' զերծ կմնան վնասվելուց:
Թեեւ մարտ ամսի ընթացքում մարզում ցերեկվա ժամերին գրանցվել է ամսական միջինից տաք ու բարձր ջերմաստիճան, սակայն գիշերային ժամերին հիմնականում պահպանվել է զրոյից ցածր ջերմաստիճան, ինչի հետևանքով էլ դեռեւս չեն բողբոջել կամ ծաղկել պտղատու բոլոր ծառատեսակները: Դրանց բողբոջելու կամ ծաղկելու ընթացքը սկսվելու է ապրիլի երկրորդ կեսից, երբ սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում:
Պտղատու այգիների համար ցրտահարության վտանգ չի սպասվում նաեւ Ճամբարակի տարածաշրջանի Այգուտ, Դպրաբակ եւ Ձորավանք համայնքներում, որոնք համարվում են Գեղարքունիքի մարզի ամենացածրադիր եւ տաք կլիմա ունեցող բնակավայրերը:
Վերջին տասը-տասնհինգ տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր, այդ թվում` բարձրադիր բնակավայրերում, ավանդաբար պտղատու համարվող ծառատեսակների' խնձորենու, տանձենու, բալենու եւ սալորենու կողքին հաջողությամբ պտղաբերում են նաեւ ընկուզենին, ծիրանենին, դեղձենին եւ կեռասենին, որոնք հիմնականում աճեցվում են Ծովինար գյուղում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից