«Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014». նման ներկայացուցչությամբ առաջին անգամ է փառատոնն անցկացվում Հայաստանում
Հասարակություն
Ս.թ. մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Premier's Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը:
Լուրեր.com-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը նշեց, որ երկրորդ անգամ է, ինչ փառատոնը անցկացվում է Հայաստանում.
«Առաջին անգամ փառատոնն անցկացվեց անցյալ տարի էր, սակայն մասնակցում էին միայն հայկական և վրացական թիմերը, այս տարի մասնակցելու են Ռուսաստանի և Բելառուսի ուժեղագույն գիտակները` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստր Մաքսիմ Պոտաշյովի գլխավորությամբ:
Գիտակները լինելու են Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Կազանից, Դոնի Ռոստով, Մինսկից, Թիֆլիսից, Զուգդիդից, Երևանից և Ստեփանակերտից: Ընդհանուր առմամբ, 22 թիմ է մասնակցելու` 11 հայկական, 11 արտասահմանյան: Լինելու է 4 տարբեր մրցաշար»,- ասաց Քոչարյանը:
Վերջինս նշեց, որ նման ֆորմատի, նման քանակությամբ և նման ներկայացուցչությամբ առաջին անգամ է փառատոնն անցկացվում Հայաստանում, և հույս հայտնեց, որ հաջող ընթացքի դեպքում` փառատոնը կկրի շարունակական բնույթ և կընդլայնի մասնակցող երկրների քանակը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու