Արման Սաղաթելյանը` Սերժ Սարգսյանի` Հաագայում ունեցած հանդիպումների մասին
Արտաքին Քաղաքական
Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում Նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ: Այս մասին նշել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը' ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառման մասին Panorama.am-ի հարցին: «Սրանք շատ ընդունված ձևաչափի շփումներ են, որոնք սովորաբար չեն արձանագրվում պաշտոնական հաղորդագրություններում: Նախագահ Ալիևի հետ նույնպես նման շփում եղել է Հաագայում»,- նշել է Սաղաթելյանը:
Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքը գրել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հաագայի միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ զրուցել են:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)