Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր 

Արտաշատում էր ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը

Հայաստան

Ճանաչողական այցով մարտի 27-ին Արարատի մարզում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինսկին: Արարատի մազպետ Արամայիս Գրիգորյանի աշխատասենյակում ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը և մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը: Հանդիպման սկզբում մարզպետը նախ շնորհավորեց դեսպանին Ղրիմը ՌԴ-ին միացնելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրեց մարզի բնակչությունը, քաղաքները, գյուղատնտեսական և արդյունաբերական առաջավոր ճյուղերը, տեսարժան վայրերն ու մարզը` որպես գինու, կոնյակի արտադրության առաջատար ՀՀ-ում, նաև այն հանգամանքը, որ մարզը համագործակցում է ՌԴ Ռոստովի մարզի հետ: Նա նշեց, որ կարիք ունեն գործընկերների, որոնց միջոցով հնարավոր լինի մարզի արտադրանքն արտահանել ՌԴ' վաճառքի նպատակով:

Վոլինսկին իր խոսքում շնորհակալություն հայտնեց հրավերի համար' նշելով, որ հետաքրքիր է ծանոթանալ Արարատի մարզին: Նպատակ ունի այցելել ՀՀ բոլոր մարզերը, տեղում ծանոթանալ յուրաքանչյուրի հնարավորություններին, գտնել համագործակության եզրեր: Նա նշեց, որ ոչ պաշտոնական այցով եղել է Խոր Վիրապում, հաճույքով է իր հյուրերին այնտեղ ուղեկցում: Այնուհետև գյուղնախարարի հետ եղել է ձկնաբուծական տնտեսություններում: Հիացած և զարմացած է ձկների պաշարով և զանազանությամբ, գիտի, որ Հայաստանի ձուկն արտահանվում է ՌԴ: Նա հե տաքրքրվեց նաև Արտաշատի պահածոների գործարանի արտադրանքով, նշեց, որ ՌԴ-ի խանութներում տեսել է հայկական արտադրանքը: Հիացած է նաև հայկական հյութերի արտադրությամբ և տեսականիով: Կցանկանար հետագայում արտահանվեր այդ արտադրանքը: Խոսելով խմիչքների արտադրությունից' Վոլինսկին ասաց, որ նախկինում Հայաստանին ծանոթ էր միայն որպես կոնյակ արտադրող երկրի, իսկ այսօր արդեն գիտի, որ Հայաստանում այնպիսի գինիների տեսակներ կան, որ աշխարհում ոչ մի տեղ չի տեսել: Դեսպանը բարձր կարծիք հայտնեց նաև արցախյան գինիների որակի վերաբերյալ:

«Ուզում եմ, որ Հայաստանը հզոր հանրապետություն լինի: Մարդիկ իմաստուն են, ուժեղ և շատ հյուրասեր: Նրանք արժանի են, որ լավ կյանքի և ճակատագրի արժանանան, իսկ դրանց հասնելու համար անհրաժեշտ է ճանապարհներ գտնել: Իսկ դա մեր հետաքրքրությունների շրջանակներում է»,-ընդգծեց նա:

Վոլինսկին շեշտեց նաև, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ամենահուսալի գործընկերն է: «Մենք շատ ենք գնահատում, որ Հայաստանը նման քաղաքականություն է վարում»,-հավելեց նա:

Դեսպանը նաև ներկայացրեց իր գործունեությունն այն երկրներում, որտեղ վարել է արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոններ, Հարավսլավիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Մակեդոնիայում:

Մարզպետը բարձր գնահատեց նաև սահմանապահ զորքերի գործունեությունը Հայաստանում, մասնավորապես Արտաշատում, որտեղ տեղակայված է Արտաշատի սահմանապահ զորամասը: Նա նշեց, որ հաճախ են իրենց մոտ հյուրընկալվում զորքերի ղեկավարները, ծառայողներն ու սահմանապահները: Նրանք իրենց աշխատանքը պատշաճ մակարդակով են կատարում:

Հանդիպման ավարտին մարզպետը դեսպանին հրավիրեց առաջիկայում կրկին այցելել մարզ, լինել գործարաններում, տեղում ծանոթանալ համագործակցության հետագա հնարավորություններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերից
Ամենադիտված