«Բարսելոնան» նոր ձեռքբերում ունեցավ
Սպորտ
Զագրեբի «Դինամոյի» և Խորվաթիայի ազգային հավաքականի 17-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը պաշտոնապես տեղափոխվեց «Բարսելոնա»:
Ինչպես տեղեկացնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը, գործարքը պաշտոնապես կկնքվի մրցաշրջանի ավարտից հետո: Ֆուտբոլիստը նախնական շրջանում կխաղա կատալոնացիների երկրորդ թիմում:
Հալիլովիչի համար «Դինամոն» կստանա 2.2 մլն եվրո, գումարի չափը կավելանա, եթե ֆուտբոլիտը հայտնվի կատալոնացիների առաջին թիմում: Պայմանագիրն ուժի մեջ կլինի 5 տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն