«Զարմացած եմ, որ «Ռեալը» մրցաշարային աղյուսակում զիջում է «Բարսելոնային»». Մոուրինյու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով այժմ գլխավորում է «Չելսին», իր կարծիքն է հայտնել մադրիդցիների` այս մրցաշրջանում ցուցադրած խաղի վերաբերյալ:
«Ես մի փոքր զարմացած եմ: Ակնկալում էի, որ «Ռեալը» մրցաշարային աղյուսակում ավելի բարձր հորիզոնականում կլինի միավորների մեծ առավելությամբ, չէ՞ որ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» կորցրել է շատ միավորներ, քան վերջին երեք մրցաշրջաններում: «Ատլետիկոն» առավել համեստ բյուջե ունի, քան «Ռեալը» և «Բարսելոնան», սակայն նրանք ցուցադրում են հիանալի արդյունք: Մարդիկ սովոր են, որ Պրեմիերան երկու ակումբի առաջնություն է: Այժմ այստեղ երեք ակումբ են և դա ուրախացնում է»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Football Espana-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու