Վարչապետը վռազ է
Հրապարակումներ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տարօրինակ կերպով շտապում էր. անհայտ է, թե ուր:
Նիստի մեկնարկին, արտահերթ կարգով իր ոլորտին վերաբերող նախագծերը ներկայացրեց Արմեն Աշոտյանը, քանի որ, ինչպես վարչապետը հայտարարեց, նախարարն ԱԺ պետք է գնար 12:00-ին:
2-3 հարցի կարևորություն տալով` վարչապետը խոսեց, իսկ մյուս հարցերը նույնիսկ կիսատ թողնելով նա անցնում էր առաջ:
Տիգրան Սարգսյանը մեկ-երկու բառ լսելուց միանգամից հասկանում էր հարցի «կարևորությունը» և անցում կատարում, անգամ հարցը ներկայացնողների, նախարարների խոսքերն էին կիսատ մնում:
«Տեխնիկական հարց է», «հարցեր կա՞ն», «ընդունում ենք» և այսպես շարունակ` միջամտելով ասում էր գործադիրի ղեկավարը:
Այլ կերպ ասած` վարչապետը «մատների արանքով» էր նայում` ինչպես շատ ու շատ հարցերի, այնպես էլ գործադիր մարմնի կարևորությանը Հայաստանի Հանրապետությունում:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)