Անանդը չհաղթեց Անդրեյկինին
Սպորտ
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի առաջատար Վիշվանաթան Անանդը 12-րդ տուրի պարտիայում կիսեց միավորը Դմիտրի Անդրեյկինի հետ:
Աշխարհի նախկին չեմպիոնը և Ռուսաստանի ներկայացուցիչը կատարեցին 41 քայլ: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ հնդիկ գրոմայստերն ունի 7,5 միավոր և շարունակում է մնալ առաջին տեղում: Երկրորդ տեղում հանգրվանած Լևոն Արոնյանն ունի միայն 6,5 միավոր: Հաջորդ տուրում Անանդը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն այս տարի անցկացվում է Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 12-ին և կավարտվի մարտի 30-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու