Զինծառայող է զոհվել
Արտակարգ Պատահար
Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու